Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՄՆ–ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Սիրիային

ԱՄՆ–ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Սիրիային
14.04.2018 | 10:22

ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Սիրիայում ավիահարվածներ են հասցրել երեք կետի, որոնք առնչվում են քիմիական զենքի ստեղծման աշխատանքներին` հայտարարել է Պենտագոնը։ Դամասկոսում տեղակայված թիրախը եղել է գիտահետազոտական կենտրոն, որը մասնակցել է քիմիական զենքի ստեղծմանը։


Հոմսում ԱՄՆ–ի և դաշնակիցների օդուժը հարվածել է քիմիական զենքի պահեստին։ Ավիահարվածի երրորդ թիրախը եղել է քիմիական նյութերի պահեստ և հրամանատարական կետը։ Պենտագոնը նաև հայտարարել է, որ առաջիկայում նոր ավիահարվածներ չեն նախատեսվում։ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջոն Մետիսն ասել է, որ ավիահարվածը կրկնակի հզոր է եղել նախորդից, երբ Սիրիայում քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան ամերիկյան օդուժը ռմբահարել էր սիրիական ռազմական օդանավակայանը։

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ